Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Փետրվար / 2022 : 15-12

Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն. նախարար

Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սահմանափակումների մասով մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պիտի անենք: Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան», - ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումներ, համաձայն որոնց, հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:


Դիտվել է 16220անգամ
Վերջին լուրեր