Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Փետրվար / 2022 : 11-46

Բանաձոր գյուղը Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո (լուսանկարներ)

«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:

ԲԱՆԱՁՈՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված բոսյակների խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտակ Զաքարյանը։




«Գյուղը Հադրութի շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 122 կմ հեռավորության վրա։ Բանաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Ցոր գյուղը, որտեղ մինչև բռնակցումը բնակվում էր 20 մարդ, կար 6 տնտեսություն։

Համայնքը լեռնային է, ունի 3576,5 հա տարածք, որից 2442,03 հա գյուղատնտեսական նշանակության, 1055,02 հա անտառային հողեր։
Գյուղի տարածքում առկա են «Քյարինջ», «Ղուլուշլու» և «Վերին» աղբյուրները։

Բանաձորի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Աստվածածնի եկեղեցի (17-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դար), կամուրջ (19-րդ դար), մատուռ « Սպիտակ տղա» (12-14-րդ դար)։ Ցորում և շրջակայքում պահպանվել են Ամենափրկիչ (10-րդ դ․) և Լուսավորչի Անապատ (5-8-րդ դդ․) եկեղեցիները, կան նաև տարբեր ժամանակահատվածների ստորգետնյա կացարաններ, դամբարաններ, հնագույն տապանաքարեր, խաչքարեր, բերդեր ու ամրոցներ։ Այստեղ է գտնվում նաև Ցորաբերդի հայտնի ամրոցը, որը միջին դարերում հայտնի է եղել նաև որպես Վելիջանի բերդ՝ համանուն իշխանի անունով։

Գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 175 մարդ, գյուղում կար 63 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 20 աշակերտներ»։
Դիտվել է 98824անգամ
Վերջին լուրեր