04 / Մայիս / 2020 : 17-22

Քաղաքացու մատից մատանին հանելու համար փրկարարների օպերատիվ խումբ է ժամանել

Մայիսի 3-ին ժամը 05:22-ին ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 29 հասցեի բնակիչը մատից չի կարողանում հանել մատանին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից yelaket.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն և հանել մատանին։

Դիտվել է 13824անգամ
Վերջին լուրեր