Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Փետրվար / 2022 : 19-16

Լուգանսկում հայտարարվեց զանգվածային տարհանում

Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավարի`ազգաբնակչության տարհանման մասին հայտարարությանը հաջորդեց Լուգանսկի ղեկավարի ուղերձը։

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը բնակիչներին կոչ է արել տարհանվել Ռուսաստանի Դաշնություն։

«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար կոչ եմ անում հանրապետության բնակիչներին մեկնել Ռուսաստանի Դաշնություն տարածք` որքան հնարավոր է շուտ», - ասել է Պասեչնիկը ԼԺՀ-ի բնակիչներին ուղղված ուղերձում:

«Հանձնարարում եմ տարածքների ղեկավարներին, ուժային կառույցներին,արտակարգ իրավիճակների ծառայություններին՝ ապահովել սոցիալական օբյեկտների կազմակերպված տարհանումը և օգնել բնակչությանը հասցնել սահմանային անցակետեր»,- հավելել է նա։

«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է կազմակերպված ընդունելություն և կացարան կազմակերպել իր տարածքում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների համար»,- ասել է նա։




Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկն ուղերձը Լուգանսկի ազգաբնակչությանը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հանրապետության հարգելի բնակիչներ, ընկերներ, հարազատներ, չնայած ողջախոհ բանականությանը և միջազգային պայմանավորվածություններին, հակառակորդը շարունակում է շփման գծի ամբողջ երկայնքով թիրախավորել ոչ միայն կենդանի ուժը, այլև ծանր զինտեխնիկան։

Հետախուզական ջոկատների տրամադրած տեղեկատվության համաձայն` ուկրաինական ագրեսորը փորձում է պրովոկացիաներ հրահրել ոչ միայն շփման գծի ողջ երկայնքով, այլև ներթափանցել Հանրապետության տարածք։

Մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր ընտանիքները, մեր տները, մեր հողը։

Անհրաժեշտ բոլոր ցուցումները և հրահանգները իմ կողմից տրվել են իրավապահ մարմիններին, սակայն խաղաղ ազգաբնակչության շրջանում զոհեր չունենալու նպատակով` կոչ եմ անում հնարավորինս արագ լքել Հանրապետության տարածքը` գնալով Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է կազմակերպված կերպով ընդունելու և անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովելու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներին։

Եվս մեկ անգամ կոչով դիմում եմ այն բոլոր տղամարդկանց, որոնք ունակ են զենք բռնելու. կանգնե’ք Ձեր հայրենիքի պաշտպանության համար»:
Դիտվել է 65633անգամ
Վերջին լուրեր