19 / Փետրվար / 2022 : 11-02

30 մահ․Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ

Այսօր՝ փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1469 նոր դեպք՝ արված 5879 թեստավորումից:

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների, առողջացել է 2587 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 30 դեպք: Փաստացի բուժում է ստանում 16.088 պացիենտ: Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 414.764 դեպք, որից 388 հազար 780-ը՝ առողջացած:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8.308 մահվան դեպք է արձանագրվել:

Մինչ օրս կատարվել է 2.857.715 թեստավորում:
Դիտվել է 26298անգամ
Վերջին լուրեր