Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Փետրվար / 2022 : 15-12

Պուտինը բալիստիկ հրթիռների արձակումներով ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ է սկսել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բալիստիկ հրթիռների արձակմամբ ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ է սկսել, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միասին հետևում է իրավիճակային կենտրոնից բալիստիկ հրթիռների ուսումնական արձակմանը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այս զորավարժությունները պլանավորված էին։
Դիտվել է 23097անգամ
Վերջին լուրեր