21 / Փետրվար / 2022 : 11-07

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ


Հայաստանում փետրվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 հազար 757 դեպք, որից 392 հազար 80-ը`առողջացած, 8338-ը` մահվան ելքով:


Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 749 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 3192 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք, առողջացել է 1474 քաղաքացի, արձանագրվել է մահվան 16 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 864 հազար 871-ի:

Դիտվել է 28444անգամ
Վերջին լուրեր