Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2022 : 14-57

«էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից». Լևոն Քոչարյանը` Ադրբեջանի կողմից հորը և Ս․ Սարգսյանին հետախուզում հայտարարելու մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը իր Տելեգրամյան ալիքում գրել է.

«Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Փաստորեն էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից:

Չեմ հասկանում ինչի՞ ուղղակի չեն դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևին։
Դիտվել է 27391անգամ
Վերջին լուրեր