Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2022 : 15-12

Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Դիտվել է 68651անգամ
Վերջին լուրեր