Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2022 : 19-02

Ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարները դիմել են Պուտինին՝ հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով

Ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարներ Դենիս Պուշիլինը եւ Լեոնիդ Պասեչնիկը դիմել են Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել հանրապետությունների անկախությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս տեղեկությունը հաստատում է նաեւ ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը՝ https://www.unian.net/war/glavari-dnr-i-lnr-poprosili-putina-priznat-ih-nezavisimost-novosti-donbassa-11711851.html՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները:

««ԴԺՀ»-ի առաջնորդ Դենիս Պուշիլինը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ այսպես կոչված «հանրապետության» անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Համանման խնդրանքով է հանդես եկել նաեւ «ԼԺԽ»-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը»,- ​​ասվում է լրատվական գործակալության հաղորդագրությունում։

Իր հերթին, ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ Դոնբասում տիրող իրավիճակը քննարկելու համար:

Դիտվել է 7829անգամ
Վերջին լուրեր