22 / Փետրվար / 2022 : 10-21
Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման որոշումը «վատ նախանշան» եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում էր․ Ջոնսոն
Ուկրաինայում ճգնաժամը սրվեց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց երկու անջատված հանրապետությունների ճանաչման մասին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է PA Media-ն։
Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման որոշումը «վատ նախանշան» եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում էր, ասել է Ջոնսոնը։
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ դիտարկում է՝ արդյո՞ք այդ գործողությունները կարող են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հանգեցնել:
«Դա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, դա Ուկրաինայի ինքնիշխանության եւ ամբողջականության կոպտագույն խախտում է։ Դա մինսկյան գործընթացի եւ մինսկյան պայմանավորվածությունների մերժում է... Կարծում եմ, որ դա շատ վատ նախանշան եւ շատ մռայլ նշան է»,- ասել է նա Դաունինգ սթրիթում կայացած մամուլի ասուլիսին:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ «եւս մի նշան, որ Ուկրաինայում ամեն ինչ սխալ ուղղությամբ է ընթանում»։
Նրա խոսքով՝ այդ քայլը փլուզեց դիվանագիտական բեկման հույսերը, որոնք առաջացել էին Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջեւ բանակցությունների հնարավորության կապակցությամբ:
Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։
«Ակնհայտ է, որ տեղի ունեցածը չափազանց վատ նորություն է, եւ մենք շտապ կխոսենք մեր ընկերների եւ դաշնակիցների հետ ամբողջ աշխարհում, որոնք բոլորն էլ մեզ հետ ստորագրել են պատժամիջոցների այդ փաթեթը»,- ասել է նա:
Ջոնսոնն ընդգծել է, որ «պարզ է դառնում, որ մենք պետք է սկսենք առավելագույն ճնշում գործադրել»։
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես այս իրավիճակը կբարելավվի»,- խոստովանել է նա։
Դիտվել է
7292անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...