22 / Փետրվար / 2022 : 13-06

Կուստուրիցան ընդունել է Շոյգուի առաջարկը․ նա կդառնա ռուսական բանակի թատրոնի գլխավոր ռեժիսորը


Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր դառնալու առաջարկը, լրագրողներին հայտնել է նախարարության ղեկավարի մամուլի քարտուղար Ռոսիյանա Մարկովսկայան։

Նրա խոսքով՝ Շոյգուն երկուշաբթի օրը հանդիպել է Կուստուրիցայի հետ։


«Ինձ համար մեծ պատիվ է Սերգեյ Շոյգուի՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր դառնալու առաջարկը։ Ռուսական բանակի թատրոնի բեմը մեծ պատմություն և ավանդույթներ ունի։ Նոր պաշտոնում հայտնի ֆիլմերի սյուժեները ներկայացումներ դարձնելն է, օրինակ՝ «Թռչում են կռունկները», «Կյանքը հրաշք է» և այլն», — նշել է Կուստուրիցան։

Ռեժիսորը հույս է հայտնել, որ «դա հաջողված աշխատանք կլինի» ու ընդգծել է, որ «աշխարհում, որտեղ արժեքները շատ արագ փոխվում են», նա կփորձի պահպանել դասական արժեքները:

Ավելի վաղ ռուսական բանի կենտրոնական թատրոնի գլխավոր ռեժիսորը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բորիս Մորոզովն էր։ Նա պաշտոնը լքել է 2020թ․-ին՝ 25 տարվա աշխատանքից հետո։

Դիտվել է 12378անգամ
Վերջին լուրեր