22 / Փետրվար / 2022 : 15-10

Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2»՝ ավելի վարակիչ ենթատարբերակը

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։


Դիտվել է 25149անգամ
Վերջին լուրեր