Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2022 : 09-43

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը Դոնեցկի և Լուգանսկի մասին

Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունները չեն խանգարում Մոսկվային հարաբերություններ կառուցել Անկարայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խոսքերը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին: Գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք թուրքերի հետ ունենք տարաձայնություններ, և կան ոլորտներ, որտեղ մենք հասել ենք մեծ հաջողությունների», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել էր Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը՝ կոչ անելով կողմերին «չխախտել միջազգային իրավունքը և պահպանել ողջախոհությունը»:
Դիտվել է 13551անգամ
Վերջին լուրեր