23 / Փետրվար / 2022 : 12-27
Կորոնավիրուսային համավարակի 5-րդ ալիքն աստիճանաբար մարում է․ Արմեն Մուրադյան
Նկատվում է Covid 19 համաճարակային իրավիճակի որոշակի կայունացում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հունվարի սկզբից մեկնարկած նոր կորոնավիրուսային հիվանդության 5-րդ ալիքն աստիճանաբար մարում է, ինչի մասին վկայում են «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից պարբերաբար մշտադիտարկվող ցուցանիշները:
Մասնավորապես, սույն թվականի փետրվարի 22-ից հետո, երբ արձանագրվել էր Covid 19 առավելագույն օրական դեպքերը՝ 4388, փաստացի բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը կրճատվել է 2.1 անգամ, իսկ վարակի տարածվածության և հայտնաբերման համար կարևոր նշանակություն ունեցող կատարված թեստավորումների և դրական դեպքերի հարաբերության ցուցանիշը նվազել մինչև 13.4%, փետրվարի 22-ի 45.7%-ի փոխարեն:
Որոշակի լարվածության թուլացում է արձանագրվում նաև նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին սպասարկող «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid 19-ը բաժանմունքում, որտեղ բուժվող պացիենտների թիվը վերջին 10 օրերին կրճատվել է շուրջ 16%-ով:
Միևնույն ժամանակ, վարակը շարունակում է մնալ հանրային առողջության լուրջ մարտահրավեր՝ հանգեցնելով մարդկային կորուստների՝ հատկապես տարեցների շրջանում, հետևաբար հակահամաճարակային պարզ կանոններին հետևելը, պատվաստումներից չխուսափելը շարունակում է մնալ հիվանդության ծանր և անդառնալի դեպքերի կանխարգելման լավագույն միջոցը»,-գրել է նա:
Դիտվել է
6929անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...