Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2022 : 17-14

Բաքուն դժգոհություն է հայտնել Մոսկվային. Արևելյան Հայաստանի հիշատակումից ադրբեջանցիները վրդովվել են

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը դժգոհություն է հայտնել ռուսական կողմին 1828 թ. Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև Թուրքմենչայի պայմանագրում Արևելյան Հայաստանի հիշատակման համար։

ՌԴ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել էր, որ 1828 թ. կնքված պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում «Էրիվանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը հայկական տարածաշրջանում»:

Ադրբեջանցիներին զայրացրել էր փակագծերում Արևելյան Հայաստանի հիշատակումը։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունում նաև նեղվել են, որ պայմանագրի հրապարակումը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է դաշնակցային համագործակցության հռչակագիրը։


Դիտվել է 33082անգամ
Վերջին լուրեր