24 / Փետրվար / 2022 : 09-03
Փետրվարի 24-ի աստղագուշակ
Խոյ. Այսօր դուք հակված եք ձեր շահերը պաշտպանել բավական կոշտ մեթոդներով, և դա շատերին դուր չի գալիս: Դա կանդրադառնա թե գործնական, և թե անձնական բնույթի բոլոր հարաբերությունների վրա: Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք կարող են ռոմանտիկ երանգներ ստանալ: Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի է անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները: Վստահ եղեք` դիմացինները ձեզ կպատասխանեն նույն անկեղծությամբ: Նման հոգեկան ներդաշնակությունը միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը:
Ցուլ. Օրը որևէ էական իրադարձությունով աչքի չի ընկնում: Այնպես որ, կարելի է մի փոքր լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն համաձայնվել դրանց հետ: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտության պակասը:
Երկվորյակներ. Այսօր բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես կբարձրացնի ձեր բարեկեցությունը: Իսկ օրվա ընթացքում ծագած ամենաբազմաբնույթ դժվարությունները հաղթահարելու համար ձեզ առաջին հերթին պետք կգան համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը:
Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում:
Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասն է:
Խեցգետին. Օրն այնքան էլ բեղմնավոր չէ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպատճառի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն` հետաքրքիր զարգացումներով:
Նշանի ծնող ներկայաուցիչներին այսօր աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր ու հոգատար լինել երեխաների հանդեպ: Այսօր խոսքերն ու գործողությունները կարևոր դեր կխաղան հետագա հարաբերությունների զարգացման մեջ:
Առյուծ. Օրը շատ հագեցած կլինի, իսկ իրադարձություններին էլ հնարավոր չի լինի միանգամից ճիշտ գնահատական տալ, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ` անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, իհարկե` եթե դուք դա ցանկանաք:
Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում` դրսևորում եք անմնացորդ համառություն: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները չեն կարողանա խոչընդոտել ձեզ:
Կույս. Այսօր ձեր էմոցիանալ ֆոնը անկայուն է, դրա հետ մեկտեղ էլ օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչպես բարոյապես սատարելու, այնպես էլ` գործնական օգնություն ցույց տալու:
Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ զարգացում ստացող ծանոթություն:
Կշեռք. Վստահ եղեք, որ այսօր ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ, հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և` ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն` նախկինում արված գործի դիմաց:
Դուք հակված եք առաջնորդվել ավելի շուտ տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան` զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ` խանգարում է ձեզ համար կարևորություն ներկայացնող մարդկանց հետ հարաբերություններում:
Կարիճ. Օրը ֆինանսական առումով հաջող կլինի: Այն հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը:
Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի: Երեկոյան աչքի կընկնեք խոհարարական նորամուծություններով:
Աղեղնավոր. Հանգիստ, առանց ցնցումների օր է: Պրոֆեսիոնալ ոլորտում կծագեն փոքրիկ խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կհարթեք: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը:
Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը` մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:
Այծեղջյուր. Այսօր ձեզ ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին: Այնպես որ, ձեզ համար ամենակարևորը փոխհարաբերություններում զգուշավորություն ցուցաբերելն է
Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեպ սկսել: Եթե չեք ցանկանում անհեթեթ իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղի մտքից:
Ջրհոս. Այսօր դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:
Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև` հյուրեր ընդունելու համար:
Ձկներ. Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք` նրանց ջրի երես հանելու համար:
Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է, ինչը ձեր շփումներին լիակատար ներդաշնակություն կհաղորդի:
Դիտվել է
19553անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը
Խոյ։ Այսօր դուք բավական հաջող կարգավորում եք ձեր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև...
05 / Ապրիլ / 2020
Առյուծներն այսօր սովորականից ավելի լուրջ են տրամադրված․ ապրիլի 5-ի աստղագուշակը
Խոյ. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք,...
30 / Մարտ / 2020
Ինչպիսի սեքս են նախընտրում տղաներն ըստ հորոսկոպի նշանի
Խոյ
Խոյերը սիրում են դիմադրելու տարրերով կրքոտ սեքս: Ուստի որպես կանոն լավագույն սեքսը միշտ ունենում են զուգընկերուհու հետ բուռն վեճից հետո: Էրոգեն գոտիներն են ականջներն ու գլուխը:
Ցուլ
Զգայուն...
31 / Մարտ / 2020
Կենդանակերպի երեք նշան, որոնց բախտը չի բերում սիրո հարցում
Աստղաբանները համոզված են, որ կարող են բացատրել, թե ինչու է որոշ մարդկանց մոտ անձնական կյանքում ամեն բան լավ դասավորվում, իսկ մյուսները անհաջողությունը անհաջողության վրա են ունենում։
Նրանք երեք...
28 / Մարտ / 2020
Մարտի 28-ի աստղագուշակ
Խոյ. Այս օրը ձեզ կհիշեցնի դպրոցական քննություն եւ հետագա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը կարող է կախված լինել այն հանգամանքից, թե որքանով եք կարողացել հանձնել այն: Ուշադիր եղեք...
30 / Մարտ / 2020
Մարտի 30-ի աստղագուշակ
Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա,...
01 / Ապրիլ / 2020
Կույսերին իրադարձություններով և միջադեպերով լի օր է սպասվում․ ապրիլի 1-ի աստղագուշակը
Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։...
02 / Ապրիլ / 2020
Կույսեր, այսօր պետք կլինի շատ ջանք թափել․ ապրիլի 2-ի աստղագուշակը
Խոյ։ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք,...