24 / Փետրվար / 2022 : 09-28

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Կիեւում, Կրամատորսկում եւ Օդեսայում պայթյունների մասին

Պայթյունների ձայնը լսելի են Կիեւում, Կրամատորսկում, Օդեսայում, Խարկովում եւ Բերդյանսկում, հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը:

«Հինգշաբթի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ժամը 5-ից հետո(մոսկվայի ժամանակով 6-ից հետո) մի շարք քաղաքներում, այդ թվում Կիեւում, պայկթյունների ձայներ են լսվում: Հաղորդվում է առնվազն 4 պայթյունների մասին Կրամատորսկում, հզոր պայթյուններ Օդեսայում, Խարկովում, Բերդյանսկում, ուժեղ կրակահերթերի մասին Դոնբասում»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Նշվում է նաեւ, որ մայրաքաղաքում նույնպես պայթյունների ձայներ են լսվում, դրանք լսել են Պոզնյակով եւ Տրոեշչինայի բնակիչները.

«Միաժամանակ հաղորդվում է կրակոցների եւ պյթյունների մասին «Բորիսպոլ» օդանավակայանի շրջանում»,-նշում է գործակալությունը:
Դիտվել է 23527անգամ
Վերջին լուրեր