Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2022 : 10-45

Ռուսաստանը փակել է օդային տարածքը Ուկրաինայի սահմանների մոտ

Ռուսաստանի օդային տարածքը Ուկրաինայի սահմանների մոտ փակ է քաղաքացիական օդանավերի համար՝ կապված ռազմական տեխնիկայի կիրառման պատճառով անվտանգության սպառնալիքի հետ: Նման որոշում են կայացրել ՌԴ ավիաիշխանությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Սահմանվել է օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմ: Այն կապված է քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության բարձր սպառնալիքի հետ՝ պայմանավորված այդ շրջանում ռազմական տեխնիկայի եւ սպառազինության կիրառմամբ»,-ասված է հաղորդագրությանմեջ: Այնտեղ նաեւ նշվում են կոնկրետ կոորդինատները.Խոսքը Ուկրանայի եւ Բելառուսի սահմանների մասին է:

Նաեւ տեղեկացնում են, որ արգելքը չի տարածվում պետական ավիացիայի օդանավերի վրա:
Դիտվել է 9001անգամ
Վերջին լուրեր