24 / Փետրվար / 2022 : 11-40

Պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա. կկայանա Պապիկյան-Շոյգու հանդիպում

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Դիտվել է 16575անգամ
Վերջին լուրեր