Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2022 : 13-54

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է զոհերի և վիրավորների նախնական թիվը

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ Ղրիմի տարածքից, Խերսոնի շրջանի Պրեոբրաժենկա գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահների դիրքերի հրթիռակոծման հետևանքով մեկ սահմանապահ է զոհվել։

Օդեսայի շրջանի Պոդոլսկ քաղաքում հայտարարվում է 6 զոհի, 7 վիրավորի, 19 անհետ կորածի, Մարիուպլում՝ 1 զոհի, 2 վիրավորի մասին։
Հինգշաբթի առավոտվա դրությամբ ուկրաինական էներգահամակարգն աշխատում է առանց խափանումների, բոլոր օբյեկտները գտնվում են ուժեղ հսկողության տակ, հայտնել են «Ուկրէներգո» ընկերության մամուլի ծառայությունից։

«Ուկրաինական էներգահամակարգն անջատված է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի էներգահամակարգերից։ Համակարգում հաճախականությունը 50 Հց է։ Ցանցի բոլոր օբյեկտները գործում են ուժեղացված անվտանգության ներքո, իրենց տեղում է օպերատիվ դիսպետչերական անձնակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դիտվել է 69561անգամ
Վերջին լուրեր