Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2022 : 14-50

Ինքնաթիռները ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Զելենսկուն ու նրա շրջապատին պետք է տանեն Թուրքիա․ Թուրք լրագրող

Թուրք լրագրողը հայտնել է Բորիսպոլի օդանավակայնում թուրքական ինքնաթիռների մասին։ Ըստ նրա՝ ինքնաթիռները ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Զելենսկուն ու նրա շրջապատին պետք է տանեն Թուրքիա։ Գրում է Sputnik Արմենիան


Թուրք հայտնի լրագրող, 1980-90-ական թթ. ռազմական թղթակից Արդեն Զենթյուրքն իր յութուբյան ալիքում հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Բորիսպոլի օդանավակայանում թուրքական 2 բեռնատար ինքնաթիռ կա։

«Ռուսական կողմը տեղյակ է այդ մասին։ Դա համաձայնեցված է Մոսկվայի ու Անկարայի միջև։ Իսկ ինքնաթիռներն այնտեղ են, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Զելենսկուն ու նրա շրջապատին տանեն Թուրքիա»,-վստահեցնում է լրագրողը։

Նշենք, որ Անկարայում Ուկրաինայի դեսպանը կոչ է արել Թուրքիային օգնել Ուկրաինային, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, փակել
Դարդանելի նեղուցն ու Թուրքիայի օդային տարածքը։ Այս պահին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվում է Անվտանգության խորհրդի նիստ, որից հետո սպասվում է հայտարարություն։

Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Դիտվել է 135843անգամ
Վերջին լուրեր