Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2022 : 15-18

Արտակ Դավթյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:



Դիտվել է 26636անգամ
Վերջին լուրեր