Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2022 : 15-31

Երևան-Մոսկվա չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ՌԴ օդային տարածքների մասնակի փակ լինելն իր ազդեցությունն է թողել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքների կազմակերպման վրա:

Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» ավիաընկերությունը՝ հաղորդելով, որ Երևան-Մոսկվա-Երևան չվացուցակում փոփոխություններ են եղել:

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։

Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ՝ ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող «NGT930» չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։

Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։ Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտվել է 31138անգամ
Վերջին լուրեր