Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2022 : 18-07

ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի բացակայության մասին:

«Ո՛չ, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չկան, ընդհանապես չկան»,-ասել Է նա՝ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «ո՛չ պլան, ո՛չ մտադրություն չունի նատօյական զորքեր տեղակայել Ուկրաինայում»:

«Ինչի մասին Էինք մենք խոսում՝ հենց ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացման մասին դաշինքի արեւելյան սահմանում, ՆԱՏՕ-ի տարածքում, եւ մենք ուժեղացնում ենք այն»,-հավելել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Դիտվել է 5613անգամ
Վերջին լուրեր