Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2022 : 18-24

Շոյգուն պահանջել է հարգել ուկրաինացի զինվորականներին․հանձնվողներին կվերադարձնեն տուն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորաբաժանումների բոլոր հրամանատարներին հատուկ հանձնարարականներ է տվել՝ հարգանքով վերաբերվել ուկրաինացի զինծառայողներին։

«Հաշվի առնելով, որ Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդում են տվել ուկրաինացի ժողովրդին և հրաման են կատարում, հարգանքով վերաբերվել նրանց: Մշակել անվտանգ միջանցքների ստեղծում, որպեսզի զենքը վայր դրած ուկրաինացի զինծառայողներն անվտանգ դուրս գան օպերացիայի անցկացման շրջաններից՝ վերադառնալով իրենց ընտանիքների մոտ»,-ասվում է Շոյգուի հատուկ հրամանում։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մարտական գործողությունների ընթացքում հանձնվել է Ուկրաինական զինուժի 14 զինծառայող: Նրանցից զինված դիմադրությունից հրաժարվելու մասին ստորագրություն վերցնելուց հետո բոլորն ազատ կարձակվեն և կվերադառնան իրենց ընտանիքների մոտ։


Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ ռուսական զինված ուժերի հարվածների հետևանքով շարքից հանվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 վերգետնյա օբյեկտ, ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղակայման կետը, ինչպես նաև Ս-300 և «Բուկ-Մ1» զենիթահրթիռային ՀՕՊ համալիրների 18 ռադիոտեղորոշիչ կայաններ:

Բացի այդ, հատուկ գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական զինուժի մարտական ուղղաթիռ և չորս «Բայրաքթար ՏԲ-2» անօդաչու թռչող սարք, ինչի մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Դիտվել է 13573անգամ
Վերջին լուրեր