Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2022 : 19-43


«Ահա, որպեսզի պատկերացնենք ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ․ քարտեզ

Մհեր Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահա, որպեսզի պատկերացնենք ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ:

• Կարմիր սլաքներով նշված է ռուս-ուկրաինական սահմանը,
• Կարմի գծով նշված է ռուսական զորքերի առաջխաղացման մոտավոր շրջանը՝ սահմանից 40-60 կմ,
• Ներքևի կարմիր գիծը՝ ռուսական առաջխաղացումը Ղրիմից,
• Կապույտ եռանկյունիներում Դնեպրի ձախափնյակն է,
• Կիևի մոտի աստղիկը՝ ռուսական դեսանտը Կիևի խոշոր օդանավակայանում:


Ռուսները ձգտում են ամենից առաջ տիրել ԴՆԵՊՐԻ ՁԱԽԱՓՆՅԱԿԻՆ, ինչպես նաև իրենց իշխանությունը հաստատել ԿԻԵՎՈՒՄ: Դրանից հետո պլան մաքսիմումը՝ դուրս գալ Լվով-Օդեսսա բնագիծ, պլան մինիմումը՝ պահել Դնեպրի ձախափնյակը և Կիևը:

Առայժմ դատելով ըստ ամենայնի, ռուսական ծրագիրը ԳՈՐԾՈՒՄ Է, թեև ամեն ինչ ամենևի էլ այնպես չէ, որ ռուսական զորքերն առաջանում են ինչպես շքերթում: Միաժամանակ, սակայն, մյուս կողմից էլ ուկրաինական բանակն է սպասածից թույլ դիմադրում, իսկ շատ զինվորականներ էլ ուղղակի ԼՈՒՐՋ ՄՈՏԻՎԱՑԻԱ ՉՈՒՆԵՆ իրենց մահացու վտանգի ենթարկելու հանուն Արևմուտքի և Զելենսկու»:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 417796անգամ
Վերջին լուրեր