25 / Փետրվար / 2022 : 09-05

ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր փորձեք հավաքել ձեր մտքերն ու վերջնական որոշում կայացրեք՝ ի՞նչ եք ցանկանում ինքներդ ձեզնից ու սիրելիից։ Աստղերը խորհուրդ են տալիս որոշումը կայացնել այսօր, քանզի վաղը կլինեն նոր խնդիրներ։

ՑԼԵՐ

Այսօր ձեր ընտրյալը տպավորություն կթողնի ոչ միայն ձեր, այլեւ շրջապատի վրա։ Դուք ձեզ կզգաք ինչպես ամենահայտնի աստղի սիրելին։ Անգամ մի փոքր անվստահություն կզգաք։ Չէ՞ որ ամենահայտնի մարդու կյանքի ուղեկիցը լինելը մեծ պատասխանատվություն է։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը կսկսեք սիրելիի հետ բանավեճով։ Սակայն այդպես էլ չեք հասկանա միմյանց։ Աստղերը խորհուրդ են տալիս նման բանավեճերը առիթ չդարձնել ձեր գժտության համար։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մի ամաչեք ձեր հետաքրքրություններից ու նախասիրություններից։ Այսօր պատմեք դրանց մասին ձեր զուգընկեջոջը։ Վստահ եղեք՝ դուք շատ նման եք միմյանց։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր ընկեր/ընկերուհին մեծ հիացմունք կպարգեւի ձեզ։ Փորձեք առիթը բաց չթողնել եւ սիրաշահել նրան։ Այսպիսով դուք կկարողանաք ամրապնդել ձեր հարաբերությունները։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելիին տհաճություն կպատճառի ձեր վարքը։ Փորձեք ընդունել նրա նկատողությունները եւ անել այնպես, ինչպես նա է ցանկանում։


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր կողքին իրեն երջանիկ կզգա։ Աստղերը խորհուրդ են տալիս անել ավելին նրան երջանկացնելու համար, այլապես հաճելի չի լինի տեսնել նրա դժգոհ դեմքը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Առաջին անգամ ձեզ անհանգստություն կպատճառի սիրելիի վարքագիծը։ Հնարավոր է, որ նրան այս իրավիճակում տեսնում եք առաջին անգամ։ Դուք դեռ երկար կհիշեք այս օրը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին ամեն կերպ կխոչընդոտի ձեր աշխատանքներին։ Փորձեք ներողամիտ լինել ու հավասարակշռությունից դուրս չգալ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր առաջին անգամ կտեսնեք սիրելիի արցունքները։ Հավատացեք՝ ոչ ոք չի կարող հանգստացնել նրան, բացի ձեզնից։ Աստղերը խորհուրդ են տալիս օրը անցկացնել սիրելիի կողքին։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ամեն ինչ կարող եք քննարկել սիրելիի հետ։ Կարեւոր է, որ դուք հասկանաք միմյանց՝ առանց իրար վիրավորելու։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ միայնակ չեք զգա։ Օրը բարենպաստ է երեկոն սիրելիի հետ անցկացնելու ու լավ երաժշտություն լսելու համար։




Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 34256անգամ
Վերջին լուրեր