25 / Փետրվար / 2022 : 14-28
Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է
Այսօր հայ մեծ զորավար Անդրանիկ Թորոսի Օզանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Նա անուրանալի ներդրում ու մասնակցություն է ունեցել Ազգային ազատագրական պայքարում` ղեկավարել է հայդուկային խմբերը և ահուսարսափ տարածել թշնամու շրջանում:
Նրա մուտքը Ազգային ազատագրական շարժում եղել է Սերոբ Վարդանյանի` Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատներով:
Անդրանիկ Զորավարըղեկավարել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները, կազմակերպել Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը։ Անդրանիկ Օզանյանի մասնակցությունը ազգային ազատագրական պայքարին չի սահմանափակվում Հայաստանով: Նա իր անուրանալի դերն է ունեցել Բալկանյան պատերազմում: Օզանյանը 1912թ.-ին հայ կամավորներից կազմակերպել է վաշտ` մասնակցելով Բալկանյան պատերազմին:
Զորավարն արժանացել է 6 պարգևի` «Պատվո լեգեոնի ասպետ», «Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճան», «Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջին աստիճան», «Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճան», «Գեորգիևյան 2-րդ աստիճանի խաչ» և «Պատերազմական 2-րդ աստիճանի խաչ»:
1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան զսպել է օսմանյան զորքերին: 1918 թ. մայիսի 25-28-ին Լոռվա ճակատամարտում Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որի արդյունքում թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ թողնել Լեռնային Լոռու մարզի մեծ մասը։
Մեծ է Անդրանիկի դերը Զանգեզուրի պաշտպանության գործում. հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը, սակայն քաղաքական վերադասավորումների հետևանքով նա հեռացավ Հայաստանից:
Կյանքի վերջին տարիներն Անդրանիկ Օզանյանն անցկացրել է ԱՄՆ-ում և մահացել 1927 թ. օգոստոսի 31-ին` թաղվելով Ֆրեզնոյի «Արարարտ» գերեզմանատանը: 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000թ.-ին վերաթաղվել է ԵրևանիԵռաբլուր պանթեոնում։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
16682անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...