Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Փետրվար / 2022 : 15-10

Զելենսկին ստում է․Լավրով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների շուրջ։ Նա իր որոշումը բացատրել է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների բացասական պատասխանով Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հարցին։ Այս մաիսն ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, Ուկրաինայի ղեկավարն հայտնել է իր Telegram ալիքում։

«Մենք չենք վախենում Ռուսաստանի հետ խոսելուց։ Մենք չենք վախենում [խոսել] ամեն ինչի մասին՝ մեր երկրի անվտանգության երաշխիքների մասին։ Մենք չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին, չէ որ մենք ՆԱՏՕ-ում չենք: Բայց ինչպիսի՞ երաշխիքներ կունենանք այդ դեպքում։ Եւ ամենակարեւորը՝ ո՞ր երկրներն են դրանք մեզ տրամադրելու»,- ասել է նա:


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) առաջին փոխարտգործնախարար Սերգեյ Պերեսադայի հետ կայացած մամուլի ասուլիսին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ հայտարարում է երկրի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նա ձեզ ճիշտ չի ասում, պարզ ասած, ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկել [Ուկրաինայի] չեզոք կարգավիճակը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 17571անգամ
Վերջին լուրեր