Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Փետրվար / 2022 : 16-57

Ռուսական զորքերը շրջափակել են Կիևն արևմուտքից. ՌԴ ՊՆ

Ռուսական օդադեսանտային ուժերը միացել են հինգշաբթի Կիևի արվարձանումգտնվող Գոստոմելի օդանավակայանը գրաված դեսանտայիններին ու արևմուտքից ամբողջովին շրջափակել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը։

Ըստ նույն հաղորդագրության՝ Գոստոմելի օդանավակայանը գրավելու համար օգտագործվել է շուրջ երկու հարյուր ուղղաթիռ, խոցվել են ուկրաինական ՀՕՊ միջոցները։

«Գործողության ընթացքում ոչնչացվել են շուրջ երկու հարյուր ուկրաինացի ազգայնականներ, ռուսական դեսանտը կորուստներ չունի», - ասված է հաղորդագրությունում։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9787անգամ
Վերջին լուրեր