Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Փետրվար / 2022 : 17-16

Ներողություն խնդրիր Պուտինից․ Կադիրովը՝ Զելենսկիին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել որքան հնարավոր է շուտ զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ներողություն խնդրել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։


Նշենք, որ ավելի վաղ, Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին, Կադիրովը Գրոզնիում հավաքել էր Չեչնիայի ուժային կառույցների ավելի քան 10 հազար զինյալների և պատրաստվում է ուղարկել Ուկրաինա։

«Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ խորհուրդ տալ գործող նախագահ Զելենսկիին, քանի դեռ նա չի դարձել Ուկրաինայի նախկին նախագահը, որպեսզի նա հնարավորինս շուտ զանգի մեր նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և ներողություն խնդրի»,- ասել է Կադիրովը անվտանգության ուժերի հետ զրույցում։



Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 73615անգամ
Վերջին լուրեր