Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Փետրվար / 2022 : 20-02

«Մնում ենք Կիեւում»․ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքել է Վլադիմիր Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին լուրը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին տեղեկությունները: Կիևը լքելու մասին տեղեկությունն էր տարածել «CNN» հեռուստաալիքը:

«Ոչ, ոչ ոք ոչ մի տեղ չի գնում: Նախագահն այժմ իմ կողքին է: Նա վճռականորեն ասել է ՝ ոչ մի տարհանում, մնում ենք Կիեւում», - Արեստովիչի խոսքերը մեջբերել է «Ստրանա» պարբերականը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահի ընտանիքը նույնպես մնացել է մայրաքաղաքում:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17442անգամ
Վերջին լուրեր