Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2020 : 10-25

Վլադիմիր Պուտինը մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ հոբելյանական մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին: Այս մասին հայտնում են Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանությունից:

Նշվում է, որ Կիմ Չեն Ընը պարգևատրվել է իր երկրի տարածքում ընկած ու հանգչող խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև հուշակոթողները պահպանելու և դրանց նկատմամբ հոգատարության համար:

Մայիսի 5-ին Մանսուդեի Կոնգրեսի պալատում Ռուսաստանի դեսպան Ա. Մասգորան հանդիսավորությամբ մեդալը հանձնեց ԿԺԴՀ Արտաքին գործերի նախարար Լի Սոնգ Գվոնին:

Դիտվել է 19235անգամ
Վերջին լուրեր