Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2022 : 12-25

Կիևի ապաստարաններից մեկում երեխա է ծնվել (լուսանկարներ)

Կիևի մետրոյում, որն այժմ օգտագործվում է որպես ռմբապաստարան, երեխա է ծնվել, գրում է Daily Mail-ը։

Ռուսական զորքերի ներխուժման ֆոնին քաղաքի բնակիչները շտապել են ապաստարան, որտեղ 23-ամյա մի կին լույս աշխարհ է բերել աղջիկ երեխայի: Փոքրիկին անվանել են Միա:



Աղբյուրը մանրամասնում է, որ ծննդկանի բղավոցները լսել են ոստիկանները, որոնք էլ օգնության են շտապել: Նրանք կնոջն օգնել են ծննդաբերել, ինչպես նաև շտապօգնություն են կանչել: Մայրն ու նորածինն այժմ հիվանդանոցում են:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11610անգամ
Վերջին լուրեր