Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2022 : 13-48

Օսկարակիր Շոն Փենը մեկնել է Ուկրաինա՝ ռուսական ներխուժման մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու

Ամերիկացի դերասան և կինոռեժիսոր Շոն Պենը Ուկրաինայում է՝ փաստավավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահական գրասենյակը։ https://www.facebook.com/photo.php?fbid=329122425911295&set=a.299186838904854&type=3


Ռեժիսորը ցանկանում է ֆիլմի միջոցով ամբողջ աշխարհային ներկայացնել ռուսական ներխուժման հետևանքով Ուկրաինայում ծավալվող դեպքերը, և ինչպես նշվում է նախագահական գրասենյակի հայտարարության մեջ, ամբողջ ուկրաինացի ժողովուրդը շնորհակալ է ռեժիսորին նման խիզախ քայլ կատարելու համար։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի երեկոյան Փենի մասնակցությամբ «սթորի» է հրապարակել։

Այս ընթացքում օսկարակիր դերասանը հանդիպում է ունեցել նաև նախագահ Զելենսկու հետ, ինչպես նաև Ուկրաինայի վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին մասնակցել ասուլիսային քննարկման։

Պատրաստեց Yelaket.am-ը


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14787անգամ
Վերջին լուրեր