Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2022 : 16-13

Խրամորթում են ոստիկանները և ՌԴ խաղաղապահները, թշնամական կողմի հետ ընթանում են բանակցություններ. Հունան Թադևոսյան

Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:

«Հարգելի հայրենակիցներ

Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։

Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։

Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարել են, որ բնակիչները լքեն Խրամորթը:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 27689անգամ
Վերջին լուրեր