Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Փետրվար / 2022 : 09-26

Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի առավոտյան

Բելառուսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կարող է մեկնարկել երկուշաբթի առավոտյան, քանի որ Կիեւի ներկայացուցիչները որոշել են հանրապետություն մուտք գործել Լեհաստանի կողմից, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է բելառուսցի քաղաքագետ Յուրի Բոսկրեսենսկին, որը մտերիմ է բանակցությունների կազմակերպիչների հետ:

«Բանակցությունները կանցկացվեն երկուշաբթի առավոտյան, քանի որ ուկրաինական պատվիրակությունը, վախենալով իրենց կյանքի համար, ուղեւորվել է դեպի Գոմել Լեհաստանով՝ Բրեստի «Վարշավայի կամուրջ» անցակետով: Նրանք մեծ շրջապտույտ են կատարում»,-ասել է գործակալության զրուցակիցը:


Նա հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը կազմված է առավելագույնը հինգ անձից, մասնավորապես՝ դրա կազմում են ԱԳՆ փոխնախարարները, ռազմական եւ քաղաքական ոլորտի ներկայացուցիչներն, ինչպես նաեւ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17463անգամ
Վերջին լուրեր