Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Փետրվար / 2022 : 12-58

Արցախցու ոգին անկոտրում է

Ի՞նչ հնարավոր հետեւանքներով է հղի ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպե՞ս այն կանդրադառնա Արցախի վրա հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանից, ով նկատեց.


-Ժամանակը ցույց կտա, բայց այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան բառիս բուն իմաստով աղոթում են, որպեսզի Ռուաստանը քայքայվի` սա միանշանակ է: Եվ ըստ ամենայնի փորձում են այդ քայլերը ձեռնարկել տարբեր ձեւերով` մեկը թաքուն, մեկը խաբելով, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն սարսափելի ծավալապաշտական ծրագրեր: Խնդիրը սա է եւ մենք պետք է այդ ամենը շատ լավ պատկերացնենք:

Հարցին, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը լայնամաշտաբ պատերազմ սկսի սահմանի ողջ երկայնքով, ԱՀ ԱԳՆ նախարարը նկատում է.

-Չեմ կարծում, քանի դեռ արցախցու ոգին անկոտրում է եւ քանի դեռ ՌԴ-ն ամուր կանգնած է Արցախում` Ադրբեջանը չի համարձակվի դիմել որեւէ սադրանքի:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

iravunk.com

Դիտվել է 28056անգամ
Վերջին լուրեր