Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Փետրվար / 2022 : 15-17

Ռուսական մարտական ​​ավիացիան օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ողջ տարածքում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինվորականները օդային գերակայություն են հաստատել Ուկրաինայի ողջ տարածքում։
«Ռուսական մարտական ավիացիան օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ողջ տարածքում», - ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ութ «Бук М-1» մարտական ​​մեքենա, «С-300» և «Бук М-1» հակաօդային պաշտպանության համակարգեր, երեք ռադիո դիրք՝ П-14 կայաններով, չորս մարտական ​​ինքնաթիռ ցամաքում և մեկը` օդում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19391անգամ
Վերջին լուրեր