Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Փետրվար / 2022 : 18-00

Որպես պատասխան միջոց Ռուսաստանը փակում է իր երկինքը 36 երկրների համար․ ցանկ

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու Եվրոպայի որոշմանն ի պատասխան, փոխանցում է «ՌԻԱ Նոոստին»։

Ինչպես հաղորդում է «Ռոսավիացիան», «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որպես պատասխան միջոց, ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող եւ/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական օդանավերի թռիչքների կատարման նկատմամբ եվրոպական պետությունների արգելքի նկատմամբ, 36 պետությունների ավիափոխադրողների թռիչքների կատարման սահմանափակում է սահմանվել»:

Սահմանափակումները կվերաբերեն հետեւյալ երկրների ավիափոխադրողներին՝ Ավստրիա, Ալբանիա, Անգիլիա, Բելգիա, Բուլղարիա, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Ջիբրալթար, Հունաստան, Դանիա (+Գրենլանդիա, Ֆարերյան կղզիներ, տարածքային ծով), Ջերսի, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա, Էստոնիա։

Այդ երկրներից թռիչքները կարող են իրականացվել «Ռոսավիացիայի» կամ Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ թույլտվությամբ։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 107656անգամ
Վերջին լուրեր