Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Փետրվար / 2022 : 19-47

Ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են. ուկրաինացի պաշտոնյա

եւ ռուսական պատվիրակությունների միջեւ բանակցությունները շարունակվում են։Մի քանի րոպեից կսկսվի երրորդ փուլը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակություններն իրենց առաջին բանակցություններն են վարում Բելառուսի Գոմելի շրջանի տարածքում։

Ռուսական կողմը Բելառուս է ժամանել դեռեւս փետրվարի 27-ին։ Ուկրաինական պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով բանակցությունների վայր դրանց մեկնարկից երկու ժամ առաջ է ժամանել։

Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանդիպման ճշգրիտ վայրը չի նշվում։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ընդգրկված են նաեւ պաշտպանության եւ արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն եւ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10853անգամ
Վերջին լուրեր