Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2022 : 09-10

Աստղագուշակ մարտի 1-ի համար

ԽՈՅԵՐ

Այսօր ամեն ինչ ամբողջությամբ կախված կլինի ձեր վճռականությունից եւ վճռորոշ որոշումներ կայացնելու պատրաստակամությունից: Դրանք ձեզ հեշտությամբ չեն տրվի, քանզի սեղանին դրված կլինի ձեր եւ ձեր սիրելիի երջանկության հարցը:

ՑԼԵՐ

Այսօր լավագույն որոշումները ձեզ կայցելեն հանկարծակի: Ձեր սիրելիին մնում է միայն զարմանալ, թե որքան ճիշտ էին ձեր քայլերն ու որքան ճիշտ էիք դուք ամեն ինչ կռահել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր օրը դրդում է սիրելիի հետ վիճաբանության: Դուք կարող եք այնպես վիճել նրա հետ, որ բաժանվեք ընդմիշտ կամ էլ պարզապես դուրս հանեք ձեր բարկությունը: Կարեւոր է, որ ձեր սիրելին հստակ հասկանա դրա նպատակը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի կողմից բավականին հետաքրքիր առաջարկություն կստանաք, որը կխանգարի ձեր ծրագրերին: Ստիպված եք ընտրություն կատարել դրանց միջեւ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիին դուր չեն գա ձեր սեթեւեթանքները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Աշխատեք հանգստացնել նրան` համոզելով, որ դուք միայն նրան եք սիրում:

ԿՈՒՅՍԵՐ

Չարժե ամաչել ձեր ֆիզիկական թերություններից կամ վատ սովորույթներից: Ձեր ցանկացած անսովոր գիծ ձեր առանձնահատկությունն է, որի համար է, գուցե, ձեզ սիրում ձեր սիրելին:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ զրույցին ներկա մարդիկ վստահ կլինեն, թե դուք վիճում եք: Իսկ իրականում դա ձեր շփման ձեւն է ընդամենը:

ԿԱՐԻճՆԵՐ

Ավելի ուշադիր եւ նրբազգաց եղեք նրանց հանդեպ, ում դուք սիրում եք: Նրանք փխրուն են եւ խոցելի, անգամ եթե նրանց նայելով այդպես չես կարծի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին պետք է իր ժամանակը տրամադրի ձեր խնդիրները լուծելուն: Եվ եթե անգամ դա նրա համար դժվար չէ, աստղերը խորհուրդ են տալիս ձեզ, այնուամենայնիվ, դրական ընդունել նրա բարի կամքն ու փոխադարձ կերպ պատասխանել նրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք այնպիսի մեկին, ով կարեւոր դեր կունենա ձեր անձնական կյանքում: Միգուցե նա չդառնա ձեր կեսը, սակայն նրա միջոցով կարողանաք գտնել ձեր սերը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք պետք է կատարեք ձեր սիրելիին տված խոստումը, որն արել եք շատ վաղուց եւ հասցրել եք արդեն մոռանալ: Սակայն նա, ի տարբերություն ձեզ, շատ լավ հիշում է դա եւ ձեզ անպայման կհիշացնի: Ավելի լավ է` ինքներդ հիշեք եւ իրականացնեք այն:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս երես տալ ինքներդ ձեզ, իսկ ավելի լավ է` այնպես անել, որ սիրելին երես տա: Նրա մոտ դա ավելի լավ կստացվի:



Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 53478անգամ
Վերջին լուրեր