01 / Մարտ / 2022 : 12-11

Պուտինը պլանավորել էր զավթել Ուկրաինան 2 օրում

ՌԴ-ի նախագահ Վադիմիր Պուտինը պլանավորել էր զավթել Կիևը երկու օրում և շատ համոզված էր դրանում։
Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости»-ից, որոնք հրապարակել էին հոդվածը փետրվարի 26-ին ժամը 08։00, այսինքն՝ Կիևը զավթելու գործընթացից երկու օր առաջ։

Ակնհայտ է, որ նրանք մոռացել էին հեռացնել այսպես ասած «հաղթանակի» մասին նյութը։ Այսպիսով, հայտնի դարձավ, թե ինչ էր պատրաստվում Պուտինը անել Ուկրաինայի և ուկրաինացիների հետ,-այս մասին հայտնում է ուկրաինական Vesti-ua.net լրատվական կայքը։

Նյութի հեղինակը Պյոտըր Ակոպովն է, որը պարզապես գրի է առել Պուտինի խոսքերը և նրա խելահեղ ֆանտազիան, որում նա ասում է, թե ցանկանում է «լուծել Ուկրաինայի հարցը», այնպես, ինչպես ժամանակին Հիտլերը ցանկանում էր «լուծել Հրեական հարցը»՝ «հոլոքոստը»։


Այսպիսով, կայքից հեռացված նյութից առանձնացրել ենք ամենակարևոր կետերը։

1 «Ռուսատանը վերականգնում է իր միությունը՝ 1991թ ողբերգությունը (այսպես է Պուտինը անվանում ԽՍՀՄ-ի անկումը)։

2 «Ուկրաինան, որպես հակառուսական երկիր, ահլևս չի լինի․ Ռուսատանը վերականգնում է իր պատմական միասնությունը։

3 «Պուտինը իր վրա է վերցրել այդ պատմական պատասխանատվությունը՝ որոշելու ուկրաինական հարցը՝ չթողնելով հետագա սերնդին այս գլխացավանքը։

4 «Ուկրաինան վեդրադարձնելը ավելի էր բարդանալու, իսկ ուկրաինացիների կապերի ամրապնդումը արևմուտքի հետ կդարձներ նրանց անհաղթելի, հետագայում անհրաժեշտ կլիներ արդեն պատերազմել Ատլանտյան բլոկի հետ»։

5․ «Ռուսաստանը ոչ միայն մարտահրավեր նետեց արևմուտքին, այլ ապացուցեց, որ արևմուտքի գլոբալ տիրապետության հիմնահարցին վերջակետ է դրվել»,- ուկրաինական գրում Vesti-ua.net լրատվական կայքը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 36587անգամ
Վերջին լուրեր