Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մարտ / 2022 : 16-52

Դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվում է․ ԱՆ

Հայաստանում COVID-19-ով պայմանավորված` համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:

Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Այլ փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ` ըստ անհրաժեշտության:

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նշենք, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%` նախորդ 37.9%-ի փոխարեն:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15471անգամ
Վերջին լուրեր