02 / Մարտ / 2022 : 17-27

Իսպանիան հարձակողական զենք կմատակարարի Ուկրաինային

Իսպանիայի Թագավորությունը հարձակողական սպառազինություն կտրամադրի Ուկրաինային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով վարչապետ Պեդրո Սանչեսին։

Սանչեսի խոսքով՝ Իսպանիան Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ գործողությունը միշտ համարել է հարձակում Եվրոպայի, եվրոպական սկզբունքների ու արժեքների վրա։ Ուստի Իսպանիան աջակցում է եվրոպական հիմնադրամի ակտիվացմանը՝ Եվրամիության կողմից Ուկրաինային պաշտպանական եւ հարձակողական զենք մատակարարելու համար։ Իսպանիան այս հիմնադրամի չորրորդ դոնորն է։

«Սա է իմ եւ Իսպանիայի կառավարության դիրքորոշումը: Եվ ես կարծում եմ, որ այն ադեկվատ է»,- ասել է Սանչեսը։

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ «Եվրոպային սպառնացող վտանգին» պետք է տրվի համակարգված եւ միասնական «եվրոպական պատասխան»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8835անգամ
Վերջին լուրեր