02 / Մարտ / 2022 : 18-52
Գրոհները հետ են մղվել, թշնամին զգալի կորուստներ է կրել. Խարկովի մարզպետարանը մանրամասներ է հայտնում
Ըստ Խարկովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեբուգովի` մարտի 1-ի ընթացքում Խարկովի պաշտպանական դիրքերը մշտապես գտնվել են հակառակորդի կրակային միջոցների, ավիացիայի և հրթիռային հրետանու ազդեցության տակ։
«Կեսօրին քաղաքի հյուսիսարևելյան և հյուսիսային հատվածները ենթարկվել են հակառակորդի մեքենայացված ստորաբաժանումների գրոհի։ Բոլոր գրոհները հետ են մղվել, ռուս թշնամին զգալի կորուստներ է կրել, միայն 40-ից ավելի տեխնիկա, դիրքերը պահվել են։
Ահաբեկչության դեմ պաշտպանության ստորաբաժանումները, Ազգային ոստիկանությունը, Ուկրաինայի զինված ուժերը կռվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ։ Դրանցից մեկը, քաղաքից հեռանալու փորձի ժամանակ, հարձակվել է զինվորական հոսպիտալի վրա: Բոլոր դիվերսիոն-հետախուզական խմբերը ոչնչացվել են: Ոչնչացվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ, օդաչուն նետվելուց հետո գնդակահարել է ինքն իրեն։
Գիշերը տեղի է ունեցել ՍՈւ 25 ինքնաթիռներով ռմբակոծություն՝ Չուգուևի դիրքերի (Բաշկիրովկա և օդանավակայանի), Խարկով քաղաքի վրա:
Օդային գրոհի հետևանքով բռնկված հրդեհը դեռ մարվում է, ընթանում է արկերի դետոնացիա։
Ես շարունակում եմ քաղաքացիական և ռազմական տեխնիկա ներգրավել Ուկրաինայի Զինված ուժերի համար՝ այլ տարածաշրջանների ձեռնարկությունների հետ անձնական շփումների միջոցով։ Երեկվանից՝ 7 ինկասատոր և մեկ զրահապատ «Կրազ»։
Ինչ վերաբերում է մարդասիրական աջակցության աշխատանքներին` երեկ լոգիստիկ կենտրոններում քաղաք է մտել 12 բեռնատար՝ սնունդով և խմելու ջրով։ Այսօր քնելու տարածքները կապահովենք ամենաանհրաժեշտ իրերով։
Օրվա ընթացքում տուժել է 112 մարդ, մահացել՝ 21-ը, տվյալները կթարմացվեն։
Մենք պահում ենք քաղաքը, պահում ենք մարզը, շարունակում ենք համագործակցությունը մարզկենտրոնի ղեկավարի հետ, գործողությունները համակարգում ենք թաղերի, համայնքների հետ»,- ասված է Սինեբուգովի հայտարարությունում։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
40407անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...