Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2022 : 11-52

ՌԴ ՊՆ–ն հրապարակել է իր զոհերի թիվը

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուսների շրջանում կան զոհեր։ Զոհվել է 498 ռուս զինծառայող։ Վիրավորվել է 1597 ռուս զինծառայող։

Նշենք, որ սրանք հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական կողմի հայտարարած առաջին պաշտոնական թվերն են։ Մինչ այդ ՊՆ–ն հայտնել էր, որ զոհեր ու վիրավորներ կան, բայց տվյալներ չէր հրապարակել։

ՌԴ ՊՆ-ն ևս մեկ անգամ ընդգծում է, որ ոչ ժամկետայինները, ոչ կուրսանտները չեն մասնակցում հատուկ գործողությանը:

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ ուկրաինական կողմում զոհերի թիվը գերազանցում է 2 870-ը, վիրավորների թիվը 3 700 է:

Հաստատված տվյալներով Ուկրաինայի ուժային կառույցների զինծառայողներից ռուսական գերության մեջ է հայտնվել 572 անձ:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 51722անգամ
Վերջին լուրեր