Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2022 : 16-50

«Մենք սատարում ենք Ռուսաստանին». Բաղդադում Պուտինի պատկերով հսկայական պաստառ է փակցվել

Բաղդադի ամենաբանուկ փողոցներից մեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով հսկայական պաստառ է փակցվել, որն ակտիվ քննարկումներ է առաջացրել իրաքյան հասարակության մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:

«Մենք սատարում ենք Ռուսաստանին» և «Նախագահի ընկերներ» մակագրություններով պաստառը հինգշաբթի գիշեր անհայտ անձանց կողմից փակցվել է Կարադայի մետրոպոլիայի տարածքում։

Կեսօրին հատուկջոկատայիններն ապամոնտաժել են պաստառը, սակայն մինչ այդ շատերն արդեն հասցրել էին լուսանկարել այն ու տեղադրել սոցիալական ցանցերում։

Իրաքի կառավարությունը այս կապակցությամբ հայտարարություն չի արել։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 25227անգամ
Վերջին լուրեր