Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2022 : 17-23

Լավրովը ներկայացրել է Ուկրաինայից ՌԴ հիմնական պահանջները

Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հետ բանակցություններում հետևյալն է. Ղրիմը Ռուսաստանի մաս է, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչվում են իրենց վարչական սահմաններում, ապառազմականացում, որի պարամետրերը պետք է համաձայնեցվեն, ինչպես նաև ապազգայնականացում՝ նախկինում Գերմանիայի նմանությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Al Jazeera հեռուստաալիքին:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկելու անվտանգության երաշխիքների հարցը։ «Ուկրաինայում ընդհանրապես չպետք է լինի որևէ սպառազինություն, որը կարող է սպառնալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»,- նշել է Լավրովը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 51876անգամ
Վերջին լուրեր